-
20.01.2021|
22:00
Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները:
-
20.01.2021|
21:42
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով՝ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:
-
20.01.2021|
12:55
Ինքնակամ շինություններ ունեցողները, եթե օրինականացնելու համար դիմեն մինչև հունվարի 31-ը, դրական որոշման դեպքում նրանց համար կգործեն կադաստրային նախկին ցածր արժեքները՝ ԱԺ-ում տեղեկացրեց Բաբկեն Թունյանը:
-
20.01.2021|
12:52
Հայաստանի պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որ իր տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
20.01.2021|
12:51
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 165 221-ի, գրանցվել է մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
20.01.2021|
11:28
Մի խումբ մարդիկ հավաքվել են ու որոշել՝ թույլ չտալ «Հայրենիքի փրկության» շարժման անդամների ու վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այցը Սյունիքի մարզ:
-
20.01.2021|
11:24
«Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:
-
19.01.2021|
21:07
Համաձայն ՀՀ Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։
-
19.01.2021|
21:01
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ասաց, թե երկու տարի գալիս է այս նիստերին ու չի հասկանում՝ ինչում է ինքը մեղավոր։
-
19.01.2021|
21:00
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին խոսեց Ռոբերտ Քոչարյանը։